Ուկրաինական Բուչայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է երեքշաբթի՝ ապրիլի 5-ին, ժամը 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 17:00-ին): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրին։

Ապրիլի 3-ին Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել է, որ Ռուսաստանը հրավիրել է  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվան պահանջում էր գումարել ապրիլի 4-ին «ուկրաինական արմատականների բացահայտ սադրանքի պատճառով»։

Իր հերթին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեն ասել է, որ պետք է ամեն ջանք գործադրել Կիևի շրջանի Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների մասին հաղորդագրությունները հետաքննելու համար։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները և մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել Բուչայում ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակիչների ջարդերի մասին։ Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են ռուսները հեռանում՝ թողնելով քաղաքի փողոցներում ընկած մարդկանց դիակներ։ Ռուսաստանում այս կադրերը կեղծ են անվանել՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ տեսանյութում մարմինները շարժվում են:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն