Օքսֆորդի գիտնականները դեմենցիայի դեմ դեղամիջոց են գտել
Նախկինում հիվանդությունը ենթակա չէր արդյունավետ բուժման, բեկումնային է դարձել նյութի հայտնաբերումը, որն, ըստ էության, առաջացնում է դեմենցիա: Գիտնականները նախկինում չէին կարողանում գտնել այս նյութը, այդ պատճառով էլ չէր հաջողվում հաղթահարել դեմենցիան: Այս ուսումնասիրությունների հիման վրա դեղամիջոց է մշակվել, որը ոչնչացնում է վնասակար նյութը և կանխում հիվանդության առաջացումը, գրում է Daily Mail-ը։
Մինչ այժմ դեղամիջոցը փորձարկվել է մկների վրա։ Սպասվում է, որ երեքշաբթի օրը՝ ապրիլի 5-ին, կլինի լայնածավալ շնորհանդես, որի ընթացքում բոլորին մանրամասն կպատմեն այդ փորձարկման մասին։
Ըստ ԱՀԿ վիճակագրական տվյալների՝ աշխարհում դեմենցիայով հիվանդ է գրեթե 45 միլիոն մարդ։ Սպասվում է, որ մինչև 2050 թ-ը դեմենցիա ունեցողների թիվը կհասնի մինչև 131, 5 միլիոնի։ Առայժմ բժիշկները կարող են միայն դանդաղեցնել հիվանդության ընթացքը, բայց եթե ուղեղում արդեն փոփոխություններ են տեղի ունեցել, նրանք անզոր են հիվանդության դեմ։ Նոր դեղամիջոցը Օքսֆորդի գիտնականներն անվանել են «բեկում», և վստահ են, որ այն հենց այդպիսին էլ կլինի:
Shantnews.am