Իրաքցի մի խումբ պատգամավորներ պահանջում են հետաքննել Թուրքիայի ռազմական ներկայության հարցն Իրաքում
Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում գտնվող Ավաշին, Մեթինա և Զափ շրջաններում 2021թ. ապրիլի 23-ից սկսված ռազմագործողությունները շարունակվում են։
Ի պատասխան այս գործողությունների՝ Իրաքի խորհրդարանի 25 պատգամավոր պահանջում է Իրաքում հանձնաժողով ստեղծել և հետաքննել Թուրքիայի գործողություններն Իրաքի տարածքում, փոխանցում է Ermenihaber-ը։
Պատգամավորներն Իրաքի խորհրդարանի նախագահին 3 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել՝ հետաքննելու իրաքյան տարածքում օտարերկրյա զինուժի ներկայության հարցը։
Պահանջագրի 3 կետերն են՝
1) Ուսումնասիրել ԱՄՆ ուժերի թվաքանակն ու հետաքննել ամերիկացի հրահանգիչներին։
2) Հետաքննություն սկսել քրդական ինքնավարության տարածքում Թուրքիայի ներկայության և ուժերի վերաբերյալ։
(Նշվել է, որ քրդական ինքնավարության տարածքում Թուրքիան ունի 5 բազա և 38 ռազմական հենակետ)
3) Ուսումնասիրել MOSSAD-ի գործողությունները՝ կապված Էրբիլի դեմ Իրանի հարձակման հետ։
Shantnews.am