ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի օդաչուները վարժանքներ են անցկացրել МИ-8 МТВ և КА-52 ուղղաթիռների ներգրավմամբ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի ավիացիայի МИ-8ՄՎՏ և КА-52 («Ալիգատոր») ուղղաթիռների օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են կատարել բարձր լեռնային տեղանքի պայմաններում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Հարավային ռազմական օկրուգի տարածած հաղորդագրությունից:
Հայտնի է, որ օդաչուները օրվա ցերեկային և գիշերային ժամերին մի շարք բարդ առաջադրանքներ են մշակել: Ռազմաբազայի ինժեներատեխնիկական անձնակազմը մարտական մեքենաների ուսումնական թռիչքների նախապատրաստման ժամանակ ուղղաթիռների սպասարկման պարապմունքներ է անցկացրել:
Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է ավելի քան 130 զինծառայող, գործի է դրվել շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա:
Armeniatoday.news