Առաջիկայում կփաստաթղթավորվեն ՀՀ և Վրաստանի խորհրդարանների համագործակցության այլ ձևաչափեր. Ալեն Սիմոնյան
Ապրիլի 5-ին իմ հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի խորհրդարանի նախագահը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Երկուստեք բարձրաձայնվել է Հայաստանում եւ Վրաստանում սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանների դերի կարեւորության բարձրացումը։ Օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը պետությունների միջև հարաբերությունների կարևոր ուղղություններից է:
Քննարկման ընթացքում խոսվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի առավել սերտ համագործակցության մասին: Առաջարկներ են հնչել խորհրդարանների համագործակցության այլ ձևաչափերի շուրջ ևս, որոնք առաջիկայում կփաստաթղթավորվեն»,- գրել է Սիմոնյանը:
hy.armradio.am