Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է: Այս մասին գրում է REGNUM-ը: Մասնավորապես, ժամը 16:30-ի դրությամբ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 30 թռիչք, ևս 7-ը չեղարկվել է:

«Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 5 և չեղարկվել 7 թռիչք: «Շերեմետևոյում» 5-ը թռիչք է չեղարկվել, 8-ը՝ հետաձգվել:

Ավելի վաղ ՌԴ հիդրոմետ կենտրոնը տեղեկացրել է, որ Մոսկվայում սպասվում է ամպամածություն, տեղ-տեղ անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը քաղաքում +33…+35 °C  է սահմանվել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն