Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի և «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև հաստատվել են բոլորովին նոր որակի հարաբերություններ։ Մասնավորապես, հայ կիսապաշտպանը պորտուգալացի մասնագետի համար դարձել է կարևորագույն ֆիգուրը թիմում։ Իտալիայի առաջնության 31-րդ տուրում Մխիթարյանի գոլի շնորհիվ 1։0 հաշով առավելության հասավ «Սամպդորիայի» նկատմամբ։ Այս հանդիպումից հետո Մոուրինյոն կրկին գովաբանել է Մխիթարյանին նշելով որ նա հիանալի մրցաշրջան է անցկանում։ Պորտուգալացի մասնագետը նշել է նաև, որ շատ է ցանկանում Մխիթարյանի հետ աշխատել նաև հաջորդ մրցաշրջանում։ «Մխիթարյանին հարցում երկու կարծիք լինել չի կարող։ Կասկած չկա, որ նա պետք է թիմին։ Ես ուզում եմ, որ նա մնա։ Ես զգում եմ, որ նա նույնպես ցանկանում է մնալ «Ռոմայում»։ Ես գիտեմ, որ ակումբի ղեկավարությունն ու մարզական տնօրեն Պինտոն ցանկանում են նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին։ Բոլորս լավ գիտենք Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի մասին։ Նա ամեն ինչ կանի, որպեսզի իր ֆուտբոլիստները երջանիկ լինեն: Ես գիտեմ, որ Մխիթարյանը երջանիկ է «Ռոմայում»։

Դա հույս է ներշնչում, որ մոտ ժամանակներս այդ հարցը կլուծվի և Միկին նոր պայմանագիր կկնքի մեզ հետ»,- Setanta Sports-ին տված հարցազրույցում ասել է Մոուրինյոն։ Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտուվում է ամռանը։ Նոր պայմանագիր չկնքելու պարագայում մեր ֆուտբոլիստը կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ։ Իտալական լրատվամիջոցների տեղեկություններով սակայն Մխիթարյանը ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանը ևս կմնա «Ռոմայում»։ Հռոմի թիմը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել հայ կիսապաշտպանին։ Առաջիկա օրերին «Ռոմայի» ղեկավարները կհանդիպեն Մինո Ռայոլայի հետ։ La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով «Ռոման» առաջարկ է ներկայացրել հայ կիսապաշտպանին՝ պայմանագիրը մեկ մրցաշրջանով երկարաձգելու մասին: Հռոմի ակումբն առաջարկել է պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով և ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ։ Calciomercato-ի աղբյուրի համաձայն էլ նոր պայմանագրի երկարաձգման հիմքում ֆուտբոլիստի աշխատավարձի կրճատումն է։ Ներկայում Մխիթարյանի տարեկան աշխատավարձը 4 միլիոն եվրո է։ Նոր պայմանագրով «Ռոման» առաջարկում է Մխիթարյանին տարեկան 2 միլիոն եվրո։ Ըստ իտալական լրատվամիջոցների «Ռոման» Մխիթարյանին նոր պայմանագիր է առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ջանքերի շնորհիվ։ «Ռոմայում» մնալու և մեծ ցանկության և նոր պայմանագրի վերաբերյալ Մինո Ռայոլայի հետ սպասվող բանակցությունների մասին հաստատել է նաև Մխիթարյանը։ «Անկասկած, հիանալի եմ զգում «Ռոմայում», ինձ անչափ դուր է գալիս Հռոմը, երկրպագուները հրաշալի են, շնորհակալ եմ նրանց ջերմ վերաբերմունքի համար։ Ինձ համար կարևորը թիմի նպատակասլացությունն է:

Ես միշտ ցանկանում եմ հաղթել ու խաղալ հաղթելու ցանկություն ունեցող թիմում։ Հիմա աշխատում եմ չմտածել դրա մասին, պարզապես հաճույք եմ ստանում «Ռոմայում» անցկացրած ամեն վայրկյանից։ Սպասում եմ գործակալիս ու ակումբի ներկայացուցիչների հանդիպմանը, որից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- Vnews-ին տված հարցազրույցում ասել է հայ կիսապաշտպանը։ Եվս մեկ կարևոր հանգամանք․ «Ռոման» Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկեց այն բանից հետ, երբ իտալական երկու գրանդակումբներ «Ինտերն» ու «Միլանը» լուրջ պայքար են սկսեցին նրա տրանսֆերի համար։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը կարող է լինել ամենապահանջված խաղացողների շարքում։ Վերլուծելով վերջին զարգացումները ավելի քան հավանական կարելի է համարել Մխիթարյանի նոր պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Ինչ խոսք պայմանագրի երկարաձգման գործում ավելի մեծ է նաև Մոուրինյոյի դերը։

«Մանչեսթեր Յունայթդում» եղած տարաձայնություններից հետո Մխիթարյանը և Մոուրինյոն Իտալայում ցուցաբերեցին բարձր պրոֆեսիոնալիզմ։ Համագործակցության արդյունքում Մխիթարյանը ոչ միայն դարձավ Մոուրինյոյի գլխավոր զենքերից մեկը այլևս «Ռոմայի» առաջատարը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն