Առնվազն 408 պաղեստինցի է վիրավորվել Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի սահմանապահ ոստիկանության հետ բախումների արդյունքում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը:

«Վիրավորների ընդհանուր թիվը, որոնց հետ այսօր մեր բրիգադներն աշխատում էին Նաբլուս նահանգի Բեյտա և Օսարին բնակավայրերում, հասել է 408-ի»,-հաղորդագրության տեքստից մեջբերում է արել պաղեստինյան «Ալ-Մամլակա» հեռուստաալիքը:

Հաղորդագրության համաձայն, 69 մարդ վիրավորվել է ռետինե փամփուշտներով կրակոցների հետևանքով, ևս չորսը՝ մարտական փամփուշտով կրակոցներից, 250 արաբ տուժել է արցունքաբեր գազից, այրվածքներ են ստացել 72 պաղեստինցի, ևս 13-ը վիրավորվել է լուսաձայնային նռնակների պայթյունից:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Իսրայելի անվտանգության ուժերը ռետինե փամփուշտներ են օգտագործել Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերության բժշկական թիմերի դեմ, որի արդյունքում վիրավորվել են նաև բժիշկներ:

Վերջին շաբաթներին Նաբլուս նահանգի հարավային շրջանների բնակիչները ամեն ուրբաթ երթով շարժվում էին դեպի Սաբիհ լեռան գագաթը, որտեղ հրեական կառավարությունը բնակավայրի կառուցման գործողություններ է իրականացնում: Իսրայելական ոստիկանությունը կանխել է կաղեստինիցիների ցույցը՝ նրանց դեմ ուժ կիրառելով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն