Ռուս բժիշկների կարծիքով իմունիտետն ուժեղացնելու դեղամիջոցները վտանգավոր են
Ռուս բժիշկների կարծիքով իմունիտետն ուժեղացնելու դեղամիջոցները վտանգավոր են, քանի որ դրանք հաճախ զարգացնում են աուտոիմունային հիվանդություններ, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր ռեւմատոլոգ Ալյոնա Զագրեբնայայի խոսքով՝ պետք է հրաժարվել այդպիսի դեղամիջոցներն ընդունելուց, քանի դեռ պացիենտը չի հետազոտվել: Միայն բժիշկների նշանակմամբ կարելի է սկսել օգտագործել այդ դեղամիջոցները:
Բացի այդ, ալերգոլոգ իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոլը պարզաբանել է, որ այդպիսի դեղորայքն ուժգնացնում է իմունային համակարգի աշխատանքը, ինչը միշտ չէ, որ անվտանգ է, հատկապես որոշ մարդկանց համար: Նա հայտարարել է, որ աուտոիմունային հիվանդությունների դեպքում խստիվ արգելվում են այդ դեղամիջոցները, հակառակ դեպքում դրանք կարող են գրգռել օրգանիզմը՝ այդկերպ վնաս հասցնելով: