Կիրակի Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը հրապարակել է տեսագրություն, որն արվել է Մարսի վրա «Տյանվեն-1» առաքելության ընթացքում, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

Տեսագրության մեջ երեւում է վայրէջք կատարող սարքի օդապարիկի բացման պահը: Կա նաեւ Zhurong («Չժուչժուն») մարսագնացի՝ մոլորակի մակերեւույթին հայտնվելու տեսագրությունը եւ երեւում է Մարս մոլորակի բնապատկերը:

Ավելի վաղ հունիսին մարսագնացը Երկրին էր փոխանցել Մարսի մակերեւույթից լուսանկարներ: Մայիսի 15-ին «Չժունչժուն» մարսագնացը վայրէջք էր կատարել «Տյանվեն-1» տիեզերական սարքից: Չինաստանի համար ուրիշ մոլորակում դա առաջին վայրէջքն էր: «Տյանվեն-1»-ն արձակվել էր Վենչան տիեզերակայանից 2020 թվականի հուլիսի 23-ին: Տիեզերական սարքը դուրս էր եկել Մարսի ուղեծիր փետրվարին շուրջ 7-ամյսա թռիչքից հետո եւ ավելի քան երկու ամիս ընտրել պոտենցիալ վայրէջքի տեղը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն