Շվեյցարիայի իշխանությունները պատրաստվում են պատվաստել բնակչության 80 տոկոսին
Շվեյցարիայի իշխանությունները պատրաստվում են պատվաստել բնակչության 80 տոկոսին. այդ շեմն անհրաժեշտ է հաղթահարել կորոնավիրուսի «Դելտա» շտամից քաղաքացիներին պաշտպանելու համար, հաղորդում է «Գովորիտ Մոսկվա»-ն:
Համապատասխան փաստաթուղթը Առողջապահության դաշնային վարչությունը կդիտարկի հունիսի 30-ին: Դրանում կանխատեսվում է կորոնավիրուսի չորրորդ ալիքի հավանականությունն ընթացիկ տարվա աշնանը:
Վերջին տվյալներով՝ Շվեյցարիայում գերիշխում է «Ալֆա» շտամը, որն ի սկզբանե հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում: Հունիսի 25-ի դրությամբ՝ պատվաստանյութի երկու դեղաչափերով պատվաստվել է երկրի բնակիչների 32 տոկոսը: