Աշխարհի բնակչության մեծ մասն ապրում Է չեզոք կամ ՌԴ-ին պաշտպանող երկրներում. Economist
Աշխարհի բնակչության շուրջ երկու երրորդն ապրում Է այն երկրներում, որոնց կառավարությունները պաշտպանել են Ռուսաստանը կամ չեզոք դիրքորոշում են բռնել նրա նկատմամբ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում:
Այս տվյալները բերում Է բրիտանական The Economist հանդեսը, տեղեկացնում Է «Ամենպրես»-ը: Հրատարակության Economist Intelligence Unit վերլուծաբանական ստորաբաժանումը, գնահատելով աշխարհի երկրների դիրքորոշումներն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելու պահից՝ պետությունները բաժանել Է երեք խմբի՝ արեւմտամետ, ռուսաստանամետ եւ չեզոք:
Այսպես, «արեւմտամետ երկրների (131) բնակչությունը կազմում Է աշխարհի ընդհանուր բնակչության ընդամենը 36 տոկոսը, մինչդեռ գործնականում մոլորակի բնակչության երկու երրորդը բնակվում Է այն երկրներում, որոնց կառավարությունները զբաղեցնում են կա՛մ չեզոք, կա՛մ Էլ ռուսաստանամետ դիրքորոշում: Թերթը «ռուսաստանմետ» կատեգրիային Է դասել 28 երկրներ՝ ներառյալ Չինաստանը, Պակիստանը, Եթովպիան, Էրիթրեան եւ Սիրիան: «Չեզոք երկրների» ցուցակ են մտել 32 պետություններ, որոնց թվում են Բրազիլիան եւ Հնդկաստանը: Մինչդեռ պնդում են, թե Չինաստանը եւ Հնդկաստանը, որոնց բաժին Է ընկնում աշխարհիի բնակչության շուրջ մեկ երրորդը, «խեղաթյուրում են արդյունքները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Tert.am