ԱՄՆ նախագահի վարչակազմը կարծում է, որ ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային կհամապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։ Այս մասին նշվում է Կոնգրեսին հղված պետքարտուղարության նամակում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նամակում նաև նշվում է, որ Թուրքիան առայժմ ԱՄՆ-ից երաշխիքներ և առավել ևս ժամկետներ չի ստացել գործարքն իրականացնելու համար:

Ընդգծվում է, որ չնայած Թուրքիայի հետ ԱՄՆ-ի լարված հարաբերություններին՝ թուրք-ուկրաինական կապերը ռազմական ոլորտում որակվում են որպես «կանխարգելիչ միջոց՝ տարածաշրջանին վնաս հասցնող գործողությունների հարցում»:

Պետքարտուղարությունն այս նամակով պատասխան է տրվում մի քանի կոնգրեսականների նամակ-դիմումին, որով նրանք Ջո Բայդենի վարչակազմին կոչ էին անում չվաճառել այդ կործանիչները Թուրքիային:

Դեռևս 2021թ.-ի հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել էր վաճառել 40 միավոր F-16 կործանիչ։

Հիշեցնենք, որ 2019-ին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Թուրքիան դուրս թողնվեց ամերիկյան 5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի մեկ տասնյակ անդամ երկրներ:

Փոխհատուցում ստանալու կամ խնդիրը հարթելու ակնկալիքով ամիսներ առաջ Անկարան դիմել էր Վաշինգտոնին 40 միավոր 4-րդ սերնդի F-16 ռազմական օդանավեր գնելու, ինչպես նաև իր սպառազինությունում ունեցած 80 միավոր F-16 ինքնաթիռներն արդիականացնելու համար:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն