Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով վերջին զարգացումներին Ուկրաինայում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Անթալիայում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպման մասին մասնավորապես ասել է.

«Դա հանդիպում էր, որտեղ նրանք զգալի առաջընթաց գրանցեցին: Բայց, ցավոք, Բուչայից և որոշ այլ շրջաններից մեր տեսած պատկերները փչացրին դրական մթնոլորտը։ Ամեն դեպքում լիահույս ենք և զգուշավոր լավատես։ Ճիշտ է, դժվար հարցեր կան, բայց մենք պետք է շարունակենք մեր ջանքերը, և Թուրքիա անում է ամեն հնարավորը»։

Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան սկզբունքային դիրքորոշում ունի յուրաքանչյուր ինքնիշխան երկրի տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ, այդ թվում՝ Վրաստանի և Ուկրաինայի հարցում։

Հարց է հնչել Թուրքիայից Ուկրաինա ծանր զենքեր ուղարկելու վերաբերյալ։

«Դուք տեսաք, որ Ուկրաինայի խնդրանքը ուղիղ Զելենսկիից էր,- պարզաբանել է Չավուշօղլուն։ – Ուկրանիայի կարիքները շատ պարզ են: Իհարկե, մեր դիրքորոշումը, որպես ՆԱՏՕ-ի անդամ, շատ հստակ է: ՆԱՏՕ-ի անդամները և շատ այլ երկրներ բավարարում են Ուկրաինայի կարիքները»։

Չավուշօղլուն Բրյուսելում հանդիպել է նաև շվեդ, կանադացի և իտալացի գործընկերների հետ: Վերջինիսի հետ հանդիպման վերաբերյալ Չավուշօղլուն ասել է, որ քննարկել են Ուկրաինայի և Լիբիայի զարգացումները, ինչպես նաև պաշտպանական և տնտեսական համագործակցությունը։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն