Փարիզի օլիմպիական խաղերում ծանրամարտի քաշային կարգերը կրճատվել են
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը կրճատել է 2024-ին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում գործող քաշային կարգերի քանակը:
Տղամարդկանց և կանանց պայքարին կմասնակցեն հինգական քաշային կարգեր ներկայացնող մարզիկներ և մարզուհիներ: Տղամարդիկ՝ 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և գերծանր քաշ՝ + 102 կգ: Կանայք՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ, 81 կգ և գերծանրքաշ՝ + 81 կգ:
Տոկիոյի խաղերում հանդես են եկել յոթ քաշային կարգերի ներկայացուցիչներ:
Shantnews.am