Ֆրանսիական Դիժոն քաղաքում ոստիկաններն ու փրկարարներն օգնության են հասել մի կնոջ, որը քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող շատրվանում մոտ 50 000 եվրո գումար է շաղ տվել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Անսովոր դեպք է տեղի ունեցել կենտրոնական հրապարակի շատրվանում. դրանում լողացել է մի կին՝ մոտ 50 000 ընդհանուր արժողությամբ թղթադրամների շրջապատում»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Նախնական տվյալների համաձայն՝ ոստիկանները մեծ դժվարությամբ դուրս են բերել ընդհանուր 44 770 եվրո արժողությամբ 20-ից 50 եվրո արժեքով թղթադրամները:

Թե ինչ հանգամանքներում է 51-ամյա կինը շատրվանի մեջ գցել փողերը, դեռ հայտնի չէ: Նշվում է, որ նա հոգեկան խանգարում ունի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն