ՆԱՏՕ-ն որպես դաշինք զենք չի մատակարարի Ուկրաինային, անդամ երկրներից յուրաքանչյուրը նման որոշումներ կկայացնի որպես առանձին սուբյեկտ։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով։

«ՆԱՏՕ-ն որպես դաշինք, այնուամենայնիվ, հայտարարել է, որ ինքը հակամարտության կողմ չէ և զենք չի մատակարարի Ուկրաինային», - մեջբերում է նրա խոսքերը MIT լրատվական գործակալությունը։

Բրյուսելում հունգարացի լրագրողների հետ հանդիպմանը Սիյարտոն նշել է, որ դա նախարարների հանդիպման ժամանակ համաձայնեցված որոշումներից մեկն էր, գրում է ՏԱՍՍ-ը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն