Ուկրաինայում գործողությունը Երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու փորձ է․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության նպատակներից մեկը երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի կանխումն է, այդ թվում՝ միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրների դեմ։
«Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ Ուկրաինան, մտածելով Ղրիմի վերադարձի մասին, հարձակվում է Ռուսաստանի և ռուսական Ղրիմի վրա: Կիրառելով ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը, միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրները ստիպված կլինեն պաշտպանել Ուկրաինան, կարող է լինել երրորդ համաշխարհային պատերազմ: Այն, ինչ արվում է հիմա, դա մեզ պաշտպանում է նման պատերազմի ցանկացած հնարավոր սպառնալիքից»,- ասել է Պեսկովը բրիտանական Sky News հեռուստաալիքի եթերում։
Tert.am