Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, փոխանցում է Ermenihaber-ը։

Աքարն ընդգծել է հրադադարի անհապաղ հաստատման կարևորությունը՝ նպաստելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտի դիվանագիտական ​​լուծմանը, ինչպես նաև՝ ցամաքային կամ ծովային ճանապարհով խաղաղ բնակիչներին, մասնավորապես՝ Մարիուպոլից անվտանգ դուրս բերելու հրատապությունը:

Շոյգուի հետ զրույցի ընթացքում Աքարը ևս մեկ անգամ հայտնել է, որ Թուրքիան փորձում է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել հումանիտար հարցերում։ Իսկ բացի այդ էլ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կշարունակի անել ամեն հնարավորը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

Ermenihaber.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն