ԵԱՀԿ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի հաստատման գործընթացի մեկնարկը
ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո և հնարավոր խաղաղ համաձայնագրի գործընթացի մեկնարկը։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ։
«ԵԱՀԿ-ի գործող նախագահը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայր ապահովելու բոլոր ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողով, որը նաև կիրականացնի սահմանի երկայնքով անվտանգությունն ու կայունությունն ապահովելու գործառույթները։
Փաշինյանը և Ալիևը նաև հանձնարարել են արտգործնախարարներին՝ սկսել նախապատրաստվել երկու երկրների միջև խաղաղ բանակցություններին։
1lurer.am