Իտալիան պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր
Իտալիան պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր։ Այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իտալիան պատրաստ է ստանձնել երաշխավորի դերը, մենք աջակցում ենք բանակցային գործընթացին՝ հավատալով դրանում Թուրքիայի դերին»,- ասել է դիվանագետը։ Նրա կարծիքով՝ բավական չէ, որ բանակցությունների սեղանի շուրջ երկու կողմն է միայն։ Նախարարն ընդգծել է միջազգային այլ խաղացողների ներգրավման կարևորությունը։
Դի Մայոն նաև հավելել է, որ Հռոմն այժմ աշխատում է խաղաղ կոնֆերանսի կազմակերպման ուղղությամբ, որը կօգնի կարգավորել հակամարտությունը։
Shantnews.am