Սննդի կետերում ծխելու արգելքից հետո այցելուներն ավելացել են, մարդիկ շնորհակալություն են հայտնում․ Էկոնոմիկայի փոխնախարար
Մենք կողմ ենք եղել, որպեսզի ծխելու համար լինի տարանջատված միջավայր սննդի կետերում, որովհետև մարդիկ գալիս են հենց այդ նպատակով և այստեղ ոչ ոքի իրավունքները չեն խախտվում։ Այս մասին ԱԺ-ում անրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի մասին քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկային փոխնախարար Անի Իսպիրյանը։
«Եթե նայում ենք գործարար միջավայրի տեսանկյունից, շատ կարևոր է կանխատեսելիությունը, և մշտական փոփոխությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի, քանի որ օրենքը արդեն ընդունված է, պետք է թողնել անփոփոխ, որովհետև տնտեսվարողները արդեն համապատասխանեցրել են իրենց գործունեությունը այս օրենքին։
Կարծիքներ եղան, որ բացասական կարծիքներ են հնչեցվում։ Եթե կարծիքներից ենք խոսում, ապա ունենք շատ հակառակ՝ դրական կարծիքներ և՛ հաճախորդների և տնտեսվարողների կողմից, մարդիկ գալիս շնորհակալություն են հայտնում, որովհետև սննդի օբյեկտներում հաճախորդների շրջանակներ են ավելացել»,- ասց փոխնախարարը։
Tert.am