Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում Է, որ Ուկրաինայի հակամարտությունն առաջկա շաբաթներին չի ավարտվի եւ բնակչությանը մարդասիրական օգնության կոչ Է անում: Այդ մասին պետության ղեկավարը, որն իր թեկնածությունը քվեարակության Է դել երկրորդ ժամկետի համար, հայտարարել Է ապրիլի 8-ին RTL ռեդիոկայանի եթերում:

«Այդ հակամարտությունը, դժբախտաբար, մոտ ժամանակներս չի ավարտվի,- գտնում Է նա:- Ես կարծում եմ, որ մենք շատ ծանր իրավիճակ կտեսնենք Դոնբասում առաջիկա օրերին եւ շաբաթներին»: «Ուստի մենք ամեն ինչ անում ենք Թուրքիայի եւ Հունաստանի եւ ՄԱԿ-ի հետ հումանիտար գործողություններ կազմակերպելու համար Մարիուպոլ եւ Դնեպր քաղաքներում»,- ընդգծել Է Մակրոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն