Բելառուսը Ռուսաստանի հետ կլինի ցանկացած դժվարության և բարդության դեպքում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հանրապետությունում Պակիստանի դեսպան Սաջադ Հայդեր Խանի հետ հանդիպմանը։

«Դուք պետք է իմանաք մեր սկզբունքային դիրքորոշումը. Ռուսաստանը մեր դաշնակիցն է, հուսալի դաշնակիցը: Մենք միշտ եղել ենք Ռուսաստանի հետ և կլինենք ցանկացած իրավիճակում, ցանկացած դժվարության և բարդության մեջ: Մենք կողմ ենք Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ընդգծել է Լուկաշենկոն:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն