Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական մոտ 20 կազմակերպությունների դեմ
Ճապոնիան պատժամիջոցների ցուցակում կներառի ևս մոտ 20 կազմակերպություն և մոտ 400 ֆիզիկական անձ, այդ թվում զինվորականներ և պատգամավորներ Ռուսաստանից՝ ուկրաինական իրադարձությունների լույսի ներքո, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան։
«Պատժամիջոցներ են կիրառվում ռազմական ոլորտին առնչվող շուրջ 20 կազմակերպությունների, ինչպես նաև մոտ 400 անձանց, այդ թվում՝ զինվորականների և պատգամավորների նկատմամբ»,-ասել է նա։
Մինչ օրս Ճապոնիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ է կիրառել։ Ռուսաստանի դեմ Ճապոնիայի պատժամիջոցների ցանկում ներառված են 101 անուն և 130 կազմակերպություն Ռուսաստանից։ Արգելք է մտցվել նաև մոտ 300 ապրանքների, ինչպես նաև շքեղության իրերի արտահանման վրա։
Shantnews.am