ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով սիրիա–իրաքյան սահմանին երեխա է զոհվել, 3 բնակիչ վիրավորվել է. SANA
ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայի՝ Իրաքին սահմանակից Դեր Զոր նահանգում զոհվել է մեկ երեխա, վիրավորվել՝ 3 խաղաղ բնակիչ, հայտնում է տեղական SANA լրատվական գործակալությունը։
Ավիահարվածները հասցվել են տեղական ժամանակով գիշերը ժամը 1-ի սահմաններում՝ սիրիա-իրաքյան սահմանի մոտակայքում՝ գյուղական տեղանքում։ Զոհից և վիրավորներից բացի՝ հաղորդվել է նաև նյութական վնասի մասին։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հունիսի 27-ի որոշման համաձայն՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում և Իրաքում Իրանի կողմից աջակցություն ստացող խմբավորումների տեղակայման վայրերին։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում և Իրաքում գտնվող բազաների ուղղությամբ։