Սբերբանկը պատժամիջոցների պատճառով դադարեցրել է բոլոր արտարժութային փոխանցումները այլ երկրներ, ռուբլով փոխանցումները հասանելի են: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից։

Բանկը նշել է, որ ապրիլի 7-ից արտարժույթով փոխանցում կատարելն անհնար է։ Արգելքը վերաբերում է Sberbank Online բջջային հավելվածում և բանկի մասնաճյուղերում փոխանցումներին:

Ապրիլի 6-ից կատարված փոխանցումներն ամբողջությամբ կվերադարձվեն հաճախորդների հաշվին միջնորդավճարի հետ միասին։ Բանկը նաև ընդգծել է, որ ռուբլով փոխանցումները հասանելի են ռեզիդենտներին սովորական ռեժիմով՝ առանց սահմանափակումների։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն