Պենտագոնը հայտնել է Ռուսաստանի հետ էսկալացիայից խուսափելու ձգտման մասին
«Պենտագոնը ձգտում է խուսափել ռազմական ոլորտում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածության հետագա սրումից»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցելիս հաշվի է առնում Ռուսաստանի միջուկային տիրություն լինելու հանգամանքը։ Քիրբին քննադատել է Կոնգրեսի անդամների հայտարարությունները, որոնք վերջերս Վաշինգտոնին Ուկրաինայում գրեթե ուղիղ ռազմական միջամտության կոչ են անում:
Քիրբին նաև պարզաբանել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պաշտոնը ստանձնել է ՝ երկիրը պաշտպանելու միակ առաջադրանքով: «Երկրի պաշտպանության մի մասն էսկալացիայի կառավարումն է։ Եթե նա չմտածի, թե ինչի կարող է հանգեցնել իրավիճակի հնարավոր լարումը, ապա՝ պետք չէր զբաղեցնել այդ պաշտոնը»,- ասել է նա:
Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին ընդգծել էր, որ Ռուսաստանի հետ պատերազմը չի բխում ԱՄՆ-ի շահերից։
Shantnews.am