Ռուսաստանը նախապատրաստվում է հարձակման Դոնբասում. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ
Ռուսական զորքերը շարունակում են ուժեր տեղափոխել Դոնբաս, ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ապրիլի 9-ի առավոտյան ամփոփագրում։
«Զավթիչները շարունակում են նախապատրաստվել մեր երկրի արևելքում հարձակման՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու համար...Անցած 24 ժամվա ընթացքում հակառակորդի յոթ գրոհ է հետ մղվել, ոչնչացվել է ինը տանկ, յոթ զրահատեխնիկա և հակառակորդի հինգ մեքենա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Tert.am