Չինաստանը պատրաստ է միավորելու ջանքերը միջազգային հանրության հետ, որպեսզի հակազդի Արևմուտքի՝ սառը պատերազմի մտածողությանը և թույլ չտա աշխարհում նոր պառակտում: Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ սերբ գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Ստեղծված իրավիճակում համաշխարհային հանրությունն առանձնահատուկ զգոնություն պետք է ցուցաբերի արևմտյան մի շարք երկրների՝ սառը պատերազմի ժամանակների մտածելակերպին վերադառնալու կապակցությամբ։ Անհրաժեշտ է համատեղ դիմակայել աշխարհը տարանջատելու փորձերին»,- նշել է նախարարը:

Վան Ին Նիկոլա Սելակովիչին հավաստիացրել է, որ չնայած տեղի ունեցող փոփոխություններին՝ Պեկինը մտադիր է շարունակել Եվրոպայում կարևոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, մասնավորապես, օգնել Սերբիային՝ երկաթուղու կառուցման հարցում:

ՉԺՀ արտգործնախարարը նաև հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս Պեկինն ու Բելգրադը ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրեն։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն