Ճապոնիան և Ֆիլիպինները համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ուկրաինայի շուրջ լարվածության ֆոնին: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ասիական երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպումը Տոկիոյում առաջինն էր 2+2 ձեւաչափով ԱՄՆ երկու առանցքային դաշնակիցների միջեւ։

Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայասիի խոսքով՝ հանդիպումից հետո երկու երկրները կքննարկեն համագործակցության ընդլայնման և մատակարարումների փոխանակման հնարավորությունը։

Տոկիոն և Մանիլան մարտնչում են Չինաստանի դեմ Արեւելաչինական և Հարավչինական ծովերում նրա վարքագծի հետ կապված, մինչդեռ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում և Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները նույնպես փոխադարձ մտահոգություն են առաջացնում:

Ճապոնիան և Ֆիլիպինները 2015թ․ հունվարին ստորագրել են պաշտպանական կապերի ամրապնդման մասին համաձայնագիր և դրանից հետո անցկացրել շուրջ 20 համատեղ ռազմածովային զորավարժություն: Նրանք նաև համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացրել 2021թ․։

Ճապոնիան նաև նվիրաբերել է պաշտպանական եւ տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք կարող են օգնել Ֆիլիպիններին ուժեղացնել պարեկությունը Հարավչինական ծովում, որտեղ նա տարածքային վեճեր ունի Չինաստանի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին, Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Թեոդորո Լոքսին-կրտսերը և Ֆիլիպինների պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանան։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն