ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու օրինագիծ է ստորագրել, որոնց համաձայն՝ Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանվում։

Ռուսական նավթի ներմուծումը և Ռուսաստանի ու Բելառուսի հետ առևտրային կանոնավոր հարաբերությունները դադարեցնելու մասին օրենքներն ավելի վաղ ստացել էին Կոնգրեսի հավանությունը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ չնայած պատժամիջոցներին՝ Վաշինգտոնը ցանկանում է խուսափել Մոսկվայի հետ ռազմական ոլորտում լարվածության հետագա սրումից:

«Ուկրաինային աջակցելիս ԱՄՆ-ն հաշվի է առնում, որ Ռուսաստանը միջուկային տերություն է»,- նշել է պաշտոնյան։

Քիրբին հայտնել է նաև, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադիի հետ քննարկել է Բրատիսլավայից Կիևին C-300 զենիթահրթիռային համակարգերի փոխանցման հարցը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ խորհրդային և ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերը չեն կարող փոխանցվել երրորդ երկրների. դա անօրինական կհամարվի:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն