Ռուսաստանը դուրս չի գա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սակին։

«Մենք չենք ակնկալում, որ նման բան տեղի կունենա: Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցության դադարեցումը միջազգային արձագանքն էր Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին: Այլ կանխատեսումներ անել չեմ կարող»,- պարզաբանել է Սակին։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով դադարեցվում է Ռուսաստանի աշխատանքը Մարդու իրավունքների խորհրդում։ Որոշմանը կողմ է քվեարկել 93, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 58 պետություն: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինը բանաձևը «ապօրինի և քաղաքական դրդապատճառներով թելադրված քայլ» է որակել։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն