Պուտինի հետ դեռ չի քննարկվել. Հրվ. Օսիայի նախագահը՝ ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվեի մասին
Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեռ չի քննարկվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։
«Ասել, որ ես ուղղակիորեն խոսել եմ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ, իհարկե ոչ»,- ասել է Բիբիլովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Միևնույն ժամանակ, Հարավային Օսիայի ղեկավարը նշել է, որ ռուսական կողմի հետ խորհրդակցություններ են անցկացվում «տարբեր մակարդակներով»։
«Միշտ այս հարցերը, կարծում եմ, պետք է քննարկվեն նպատակին հասնելուց հետո, հիմա անուններ կամ պաշտոններ նշելու կարիք չկա»,- հավելել է նա։
Ավելի վաղ Հարավային Օսիան հայտարարել էր, որ պատրաստվում է հանրաքվե անցկացնել ՌԴ կազմ մտնելու հարցով:
Tert.am