Ադրբեջանական, ռուսական եւ իրանական ընկերությունների կողմից կառավարվող գնացքը Հելսինկիից Հնդկաստան է մեկնել
Առաջին բեռնատար գնացքը, որը համատեղ կառավարում են ադրբեջանական, ռուսական եւ իրանական ընկերությունները, Հելսինկիից մեկն է Հնդկաստանի Նխավա-Շեւվա նավահանգիստ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով, հաղորդում է Caspian News-ը:
ООО ADY Container ադրբեջանական օպերատորը հայտնել է, որ նախագիծն իրականացվել է բեռնափոխադրման արդյունքները գնահատելու նպատակով:
Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքն իրենից ներկայացնում է երկաթուղային, ավտոմոբիլային եւ ծովային երթուղիների մուլտիմոդալ ցանց 7200 կմ երկարությամբ (4 474 մղոն): Ենթադրվում է, որ երթուղին կկրճատի ժամանակը, որն անհրաժեշտ է Հարավային Ասիայի եւ Ռուսաստանի եւ Բալթիկ ծովի տարածաշրջանի միջեւ բեռնափոխադրման համար 6-ից 3 շաբաթով:
Ակնկալվում է, որ բոլոր մասնակից երկրները շահույթ կստանան երթուղուց: Իրանի եւ Ռուսաստանի միջեւ գտնվող Ադրբեջանը կընդլայնի իր տարանցիկ ներուժը որպես կարեւոր հանգույց, որը գտնվում է Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկին:
Միեւնույն ժամանակ, համարվում է, որ այդ միջանցքը ժամանակի ընթացքում կդառնա այլընտրանք միջմայրցամաքային բեռնափոխադրումներին: