Եվրամիությունը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ նա չի դադարեցրել Ուկրաինայում ռազմական գործողությունը։ Այդ մասին Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։

«Մենք պատժամիջոցների նոր փաթեթ ենք ընդունել, և այն վերջինը չի լինի»,- նշել է Նեհամերը՝ հավելելով, որ Ավստրիան կաջակցի Ուկրաինային: Նա նաև վստահեցրել է՝ Վիեննան թույլ չի տա, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները շրջանցվեն։

Ուկրաինայի նախագահը, իր հերթին, ընդգծել է, որ եթե որևէ երկիր ի վիճակի չէ Կիևին զենքով օգնելու, ապա կարող է աջակցություն ցուցաբերել ցանկացած այլ եղանակով: Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է կռվելու, բայց և դիվանագիտական ուղիներ կփնտրի՝ իրավիճակը կարգավորելու համար։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն