Հնդկացիները խանգարել են արքայազն Ուիլյամի ուղևորությանը դեպի Կարիբյան կղզիներ
Հնդկացիները ստիպել են բրիտանացի արքայազն Ուիլյամին հրաժարվել Բելիզում գտնվող արգելոց այցելությունից։ Այս մասին հայտնում է People հրատարակությունը։
Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը յոթ օր ծրագրում էին այցելել Բելիզ, Բահամյան կղզիներ և Ջամայկա՝ Կարիբյան երեք երկրներ, որոնք պաշտոնապես գլխավորում էր թագուհի Եղիսաբեթ II-ը: Սա նրանց առաջին արտասահման ուղևորությունն է COVID-19 համաճարակի սկզբից ի վեր։
Շաբաթ օրը՝ մարտի 19-ին, Ուիլյամը ժամանեց Բելիզ, իսկ կիրակի նա ծրագրում էր այցելել Մայա լեռների ստորոտում գտնվող ֆերմա, որտեղ կակաո են աճեցնում։ Միջոցառումը չեղարկվել է Քեքչի հնդկացիների բողոքի պատճառով: Նրանք ցույց էին անում պաստառներով, որոնց վրա գրված էր «Արքայազն Ուիլյամ, հեռացիր մեր երկրից» և թույլ չեն տվել օգտագործել իրենց ֆուտբոլի դաշտը ուղղաթիռների վայրէջքի համար։
Կոնֆլիկտի պատճառ է դարձել արքայազն Ուիլյամի հարաբերությունները Flora and Fauna International բնապահպանական կազմակերպության հետ։ Բնության արգելոց հիմնելու համար նա գնել է 48 քառակուսի կիլոմետր տարածք, որը գտնվում է Քեքչի գյուղի մոտ: Հնդկացիները կարծում են, որ հողը պատկանում է իրենց, և Բելիզի իշխանությունները իրավունք չունեին այն վաճառելու։
Ենթադրվում էր, որ արքայազն Ուիլյամի այցը կծառայի Ազգերի Համագործակցության, Բրիտանական կայսրության ամրապնդմանը։ Այս առաքելությունը հատկապես կարևոր է դարձել այն բանից հետո, երբ 2021 թվականի նոյեմբերին Բարբադոսում՝ Մեծ Բրիտանիայի նախկին Կարիբյան գաղութներից մեկում, նրանք հրաժարվեցին Եղիսաբեթ II-ին համարել պետության ղեկավար և հռչակեցին հանրապետություն։
Արքայազն Ուիլյամը արքայազն Չարլզի ավագ որդին է և Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թոռներից մեկը։ Նա երկրորդն է գահի հավակնորդների շարքում և կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի թագավոր արքայազն Չարլզից հետո, ով թագը կվերցնի թագուհու մահից հետո։
Shantnews.am