ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռազմական ղեկավարությունն աշխատում է դաշինքի արևելյան սահմանին զորքերի մշտական ներկայություն ապահովելու ծրագրի շուրջ՝ «ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման»: Այս մասին նա ասել է The Telegraph պարբերականին տված հարցազրույցում:

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն «վերագործարկում» է ծրագրում, որի արդյունքում զորքերի դերը դաշինքի անդամ արևելաեվրոպական երկրներում կփոխվի, ինչը կդառնա ոչ միայն զսպող գործոն Ռուսաստանի հարձակման դեպքում, այլև զսպման լիարժեք միջոց:

Նա նաև նշել է, որ ակնկալվում է՝ այդ հարցով որոշումը կկայացվի ՆԱՏՕ-ի երկրների՝ հունիսին կայանալիք գագաթնաժողովում:

«Մենք ժամանակ ունենք մինչև գագաթնաժողով, որ ավելի երկարաժամկետ որոշում կայացնենք»,-համաձայն պարբերականի՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քատուղարը:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն