Ֆրանսիան նախագահ է ընտրում
Ֆրանսիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնը պայքարում է ծայրահեղ աջ մրցակից Մարին Լը Պենի հետ, որը ոգեշնչվել է փայլուն նախընտրական քարոզարշավով:
49 մլն մարդ իրավունք ունի որոշել, թե 12 թեկնածուներից որ երկուսը պետք է մասնակցեն երկրորդ փուլի քվեարկությանը:
Մակրոնը քիչ ժամանակ է ծախսել նախընտրական քարոզարշավի վրա՝ կենտրոնանալով ուկրաինական պատերազմին Եվրոպայի արձագանքի վրա:
Սոցիալիստների թեկնածու Անն Իդալգոն պայքարում էր լսելի լինելու համար, իսկ աջակողմյան Վալերի Պեկրեսեն չի կարողացել հուզել հանրապետականներին:
Այժմ 44-ամյա պարոն Մակրոնի հիմնական մրցակիցը Մարին Լը Պենն է ծայրահեղ աջից և Ժան-Լյուկ Մելենշոնը՝ ծայրահեղ ձախից:
Ոմանք նույնիսկ կանխատեսում են, որ նախագահը կարող է պարտվել:
hy.armradio.am