Մակրոնը քվեարկել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը նախագահի թեկնածուներից վերջինն էր, ով քվեարկեց կիրակի օրը կայացած ընտրությունների առաջին փուլում, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
Ֆրանսիայի Հանրապետության ներկայիս ղեկավարը կնոջ՝ Բրիջիթի ուղեկցությամբ ժամանել է երկրի հյուսիսում գտնվող Լե Տուկե քաղաքի ընտրատեղամաս, որտեղ գտնվում է նրանց կալվածքը։
Մակրոնի տան մոտ հավաքվել էր համակիրների մեծ բազմություն, որոնց հետ Ֆրանսիայի առաջնորդը հաճույքով զրուցում էր և լուսանկարվում։ Մինչ ընտրատեղամաս հասնելը՝ նա երկար ողջունեց հավաքվածներին, սեղմեց նրանց ձեռքերը, ինքնագրեր տվեց:
Ինչպես նշում են դիտորդները, Մակրոնն ավանդաբար քվեարկում է օրվա կեսին։ BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մակրոնը կեսօրին կվերադառնա Փարիզ, որտեղ կհետևի ընտրությունների արդյունքներին։
Նշենք, որ կիրակի առավոտյան քվեարկել են նախագահի մյուս թեկնածուները։
Tert.am
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































