Որքանով է վտանգված դոլարի ապագան, ըստ Financial Times-ի
Financial Times հեղինակավոր պարբերականը գրում է, որ եթե շարունակվի դոլարի՝ զենքի վերածումը, ապա հնարավոր է, որ խաթարվի ամերիկյան արժույթի հեղինակությունը եւ համաշխարհային ֆինանսական համակարգի մեջ կառաջանա պառակտում։ Պարբերականի վերլուծաբանները նշել են, որ Ռուսաստանի արժութային ռեզերվների սառեցումը վերջին սանկցիաների սահմանումից հետո, շատ երկրների մոտ խթան է դարձել, որպեսզի ամեն կերպ փորձեն խուսափել ամերիկյան դոլարի հետ գործ ունենալուց։ Financial Times-ում կարծում են, որ ներկայումս Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները դոլարը բացահայտ կերպով վերածել են զենքի, եւ հիմա առաջացել է վտանգ պատասխան հարվածի, որը կարող է խաթարել ամերիկյան արժույթն ու պառակտել միջազգային ֆինանսական համակարգը մրցակցող խմբերի։ Սա իր հերթին կարող է ապագայում ֆինանսական համակարգի վրա ունենալ բավականին լուրջ եւ ծանր հետեւանքներ։
Նշվում է հատկապես, որ Մոսկվայի դեմ սանկցիաներին դեմ են արտահայտվել Չինաստանը, Բրազիլիան, ՀԱՀ-ն եւ Մեքսիկան։ Financial Times-ում կարծում են, որ դոլարի ապագայի մասին բազմաթիվ անգամներ են ամենամռյալ կանխատեսումներն արվել, ընդհուպ մինչեւ կանխատեսելով վերջինիս «մահը», սակայն ամերիկյան արժույթը շարունակել է մնալ «ջրի մակերեսին»։
Սակայն հիմա եթե շարունակվի հետեւողական ու կայուն կերպով դոլարից հրաժարման միջումը, ապա Ռուսաստանի ԿԲ հանդեպ կիրառված սանկցիաները կդառնան ոչ թե համարձակ քայլ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, այլ այն շրջադարձային կետը, որը կազդարարի դոլարի տիրապետության անկումը։
Hraparak.am