Հունիսի 28-ին բեռնատարը վրաերթի Է ենթարկել մի խումբ դպրոցականների Յատիմատա քաղաքում՝ Տոկիոյին հարեւան Տիբայի պրեֆեկտուրայում: Այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատահարի հետեւանքով զոհվել են երկու դպրոցականներ: Վեցից տասը տարեկան երեք երեխաներ վնասվածքներ են ստացել: Միջադեպը տեղի Է ունեցել գյուղական ճանապարհին՝ առանց մայթի հատվածում:

Բեռնատարի վարորդը կալանավորված Է մարդկանց մահվան հանգեցրած անզգույշ վարման կասկածանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն