Սարգիս Ադամյանի «Բրյուգեն» հաղթել է «Մեխելենին»
Բելգիայի առաջնության 34-րդ տուրում «Բրյուգեն» 2-0 հաշվով հաղթել է «Մեխելենին»։
32-րդ և 76-րդ րոպեներին աչքի են ընկել Մաթս Ռիտսը և Անդրեաս Սկով Օլսենը։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Բրյուգեի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 67-րդ րոպեին։
Ադամյանի թիմը մրցաշարային աղյուսակում 72 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 2 միավոր զիջելով «Ռոյալ Ունիոնին»։
Shantnews.am