Ինչու սկսվեց ուկրաինական ճգնաժամը․ մանրամասներ է ներկայացրել ամերիկացի գործարարը
Ամերիկյան քաղաքականությունը խոչընդոտել է ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանը եւ ի վերջո բերել այն բանին, որ Ռուսաստանը սկսի հատուկ ռազմական գործողություն այնտեղ։ Այս մասին հայտարարել է ամերիկացի գործարար Դեւիդ Սաքսը American Conservative պարբերականի կոնֆերանսի ժամանակ։
Սաքսը մասնավորապես ասել է, որ Միացյալ Նահանգները հանրայնորեն մշտապես եւ հետեւողականորեն պնդել է, որ Կիեւն ունի իրավունք անդամակցելու ՆԱՏՕ-ին, սակայն իրականում մտադրություն չի ունեցել նախկին սովետական հանրապետությունը ներառելու դաշինքի կազմում։
Ընդ որում, Վաշինգտոնն անտեսել է Մոսկվայի դիրքորոշումը, որի համար Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարմիր գիծ էր անվտանգության առումով։ Սաքսը նշել է, որ եթե ռուսների հետ Միացյալ Նահանգները համաձայնության գար, ապա Ուկրաինայում ներկայիս իրադրությունը չէր լինի, հատկապես, որ ամերիկյան կողմի համար համաձայնության գալը բարդություն չէր հանդիսանում, քանի որ այն, ինչ ռուսների համար առաջնահերթ կարեւորության հարց էր, իրենց՝ ամերիկացիների համար երկրորդական ու անիմաստ հարց էր։
Hraparak.am