Էմանուել Մակրոնը քվեաթերթիկների 65 տոկոսի հաշվարկից հետո ձայների 27,03%-ով առաջատար է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նախագահական ընտրություններում ձայների 65% հաշվարկից հետո հավաքել է 27,03%-ը՝ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենից առաջ անցնելով ( 26,88%): Այս մասին են վկայում երկրի ՆԳՆ տվյալները։
Երրորդ հորիզոնականում է ծայրահեղ ձախ հայացքներով թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը (18,80%), նրան հաջորդում է ֆրանսիացի հայտնի գրող և լրագրող Էրիկ Զեմուրը (6,77), հինգերորդ հորիզոնականում է պահպանողական «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը (4,69%)։
1lurer.am