Պակիստանում սկսվում են նոր վարչապետի ընտրությունները՝ երկրի քաղաքականությանն օտարերկրյա միջամտության, վարչապետ Իմրան Խանի նկատմամբ անվստահության քվե արտահայտելու, հաջակցություն Խանի զանգվածային ցույցերի ֆոնին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Անվստահության քվեի մասին որոշման օգտին է քվեարկել խորհրդարանի 342 անդամից 174-ը՝ 2-ով ավելի անհրաժեշտ նվազագույնից։

Ընդդիմությունը Խանի կառավարությանը մեղադրում է անվերահսկելի գնաճի մեջ, մինչդեռ Խանն ընդդիմության առաջնորդներին մեղադրում է իրեն պաշտոնանկ անելու, իր դեմ գործողություններ ձեռնարկելու համար ԱՄՆ-ից ֆինանսավորում ստանալու մեջ։

Այսօր Պակիստանի խորհրդարանը կդիտարկի թեկնածությունները վարչապետի պաշտոնի համար։ Առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել ընդդիմադիր Պակիստանյան մուսուլմանական լիգայի նախագահ Շեհբազ Շարիֆն ու ԱԳ նախկին նախարար Շահ Մահմուդ Կուրեշին, ում թեկնածությանն աջակցում է Խանն ու իր գլխավորած «Թեհրիք-ի-Ինսաֆ» կուսակցությունը։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն