Առաջարկել է Twitter-ի կենտրոնական գրասենյակի շենքը դարձնել անտունների համար կացարան
Ամերիկացի գործարար, SpaceX եւ Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, որ վերջերս դարձել էր Twitter-ի տնօրենների անդամ, նոր առաջարկով է հանդես եկել, կապված ընկերության ապագայի հետ։ Նա առաջարկել է, որպեսզի սոցկայքի գլխավոր գրասենյակի շենքը Սան Ֆրանցիսկոյում վերածել անտունների համար նախատեսված կացարանի։
«Վերակահավորել Twitter-ի կենտրոնակայանը Սան-Ֆրանցիսկոյում անտունների համար նախատեսված ապաստարանի, միեւնույնն է, այնտեղ ոչ մեկ չի գնում»,- գրել է գործարարը։
Նշենք որ այդ գրառմանն արձագանքել էր 1,8 միլիոն օգտատեր, որոնց 91 տոկոսը այս գաղափարին կողմ է արտահայտվել, իսկ 8,6 տոկոսը՝ դեմ։
Hraparak.am