Պուտինի և Նեհամերի հանդիպումը կանցնի առանց լրագրողների և մամուլի ասուլիսների
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում կանցվի փակ դռների ետևում՝ առանց լրագրողների։ Բացի դրանից՝ չի նախատեսվում բանակցությունների արդյունքով մամուլի ասուլիս հրավիրել՝ ասել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։ Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։
Նեհամերը Մոսկվա է ժամանել ապրիլի 10-ին՝ Պուտինի հետ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու համար։
Ավելի վաղ ավստրիացի քաղաքական գործիչն այցելել էր Ուկրաինա, որտեղ հանդիպել էր նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ։
Նեհամերն ընդգծել է, որ Ավստրիան ռազմական առումով չեզոք է մնում։ Նրա՝ Մոսկվա կատարած այցի մասին առաջինը գրել է Kronen Zeitung թերթը։ Պարբերականի տվյալով՝ Ավստրիայի կանցլերը ցանկանում է զբաղվել «կամուրջներ կառուցելով»։
1lurer.am