«Չգիտեմ էլ՝ իրենցից ում եմ ավելի շատ սիրում»․ Արմեն Պետրոսյանը հրապարակել է կնոջ ու դուստրերի լուսանկարը
Դերասան Արմեն Պետրոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում պատկերված են դերասանի կինն ու երկու դուստրերը։ Նրանք ջերմ գրկախառնված են։ «Չգիտեմ էլ՝ իրանցից ում եմ ավելի շատ սիրում»,- մեկնաբանություններում կատակել է դերասանը։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արմեն Պետրոսյանը պատկերված էր կնոջ՝ Քրիստինայի հետ։ Կադրում զույգը մեղմ գրկախառնված էր։ Ընտանեկան կադրին կից Արմեն Պետրոսյանը մեջբերել էր Նիկոլայ Նեկրասովին․ «Կինը մեծ խոսք է։ Նրանում օրիորդի անաղարտությունն է, նրանում ընկերուհու ինքնազոհությունն է, նրանում մոր սխրագործությունն է»։
style.news.am