Գերագույն Ռադա է ներկայացվել օրինագիծ, համաձայն որի ռազմական դրություն սահմանելու դեպքում ուկրաինացիներն արտասահմանից պարտադիր պետք է վերադառնան հայրենիք։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Օրինագծի համաձայն՝ եթե Ուկրաինայում կամ նրա առանձին հատվածներում ռազմական դրություն մտցվի, ապա արտերկրում ապրող և զորակոչի ենթակա անձանցից 15 օրվա ընթացքում պարտավոր կլինեն վերադառնալ հայրենիք։

Չվերադառնալու հիմնավոր պատճառներ կլինեն միայն բնական աղետները, գործուղումները, ստացիոնար բուժումը կամ մեկնելուն խոչընդոտող այլ հանգամանքներ:

Այս պահանջը չկատարելը կպատժվի քրեական հետապնդմամբ:

Այժմ 18-ից 60 տարեկան տղամարդկանց արգելվում է լքել Ուկրաինան՝ շատ հազվադեպ բացառություններով։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն